«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ԵԼ 6-րդ տուրի «Անթվերպենի» դեմ խաղից (2-0) հետո բացատրել է 59-րդ րոպեին հարձակվողներ Հարի Քեյնի, Սոն Հին Մինի ու կիսապաշտպան Տանգի Նդոմբելեի փոխարինման դուրս գալը:
«Մեզ մի փոքր չէր հերիքում մեր սովորական խաղին հասնելու համար, չէր հերիքում նաև ինտենսիվությունը:
Չեմ կարող այնպես անել, որ թիմում բոլորը գոհ լինեն: Կարծում եմ՝ խաղացողները գոհ են, որովհետև հաղթեցինք, բայց միևնույն ժամանակ կան դժգոհներ նրանից, որ չեն խաղում»,-Մոուրինյուի խոսքերն է փոխանցում BBC-ն: