Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Միլանը» արտագնա խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ Պրահայի «Սպարտայի» նկատմամբ: Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Ջոնս Հոգը: Իտալական թիմը նախորդ տուրում էր ձեռք բերել փլեյ-օֆֆի ուղեգիր:
Գոլի տեսանյութն՝ այստեղ:
Խմբի մյուս խաղում փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճած «Լիլը» Շոտլանդիայում 1:3 հաշվով պարտվեց «Սելթիկին»:
L խմբում «Հոֆենհայմը» 4:1 հաշվով հաղթեց «Գենտին»: Գերմանական թիմի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ:
Խմբի մյուս խաղում «Ցրվենա Զվեզդան» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Լիբերեցի» հետ:
«Տոտենհեմը» Լոնդոնում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Անտվերպի» դարպասը: Անգլիական թիմի կազմում աչքի ընկան Կարլոս Վինիսիուսն ու Լո Կելսոն:
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները.
«Բրագա»-«Զարյա Լուգանսկ»՝ 2:0
«Դինամո Զ»-ԲԿՄԱ Մոսկվա՝ 3:1
«Լեյսթեր»-ԱԵԿ՝ 2:0
«Լուդոգորեց»-ԼԱՍԿ՝ 1:3
«Մաքքաբի»-«Սիվասփոր»՝ 1:0
«Վոլֆսբերգ»-«Ֆեյենորդ»՝ 1:0