Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը: ՀՖՖ գործկոմի անդամները հերթականությամբ քննարկեցին օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Նշվում է, որ քննարկումներից հետո ՀՖՖ գործկոմի անդամները կողմ քվեարկել են հետևյալ հարցերին՝
1. ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգում լրացումների հաստատում
2. ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի ղեկավար մարմինների (կոմիտեների) կազմերի հաստատում
3. ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի (2020թ․խմբագրություն) հաստատում
4. Մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին նոր կանոնակարգի հաստատում
5. Անկախ աուդիտորների նշանակում (ՀՖՖ 2020 ֆինանսական տարի) ՀՖՖ տարեկան ժողովին ներկայացման համար
6. ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխման գործընթացի կազմակերպում
Հաստատվել են նաև համերաշխության գումարների բաշխման չափանիշները հաջորդ մրցաշրջանի համար: