Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Ռուբեն Ղարիբյանը նույնպես հանդես կգա Աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը: Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան:
Ղարիբյանը Հայաստանը կներկայացնի 82 կգ քաշային կարգում:
Հիշեցնենք, որ մեր հավաքականի կազմում են նաև ՝ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ),Կարապետ Չալյանը (77 կգ), Դավիթ Օվասափյանը (130 կգ) և Արթուր Շահինյանը (87 կգ) :
Հիշեցնենք, որ Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը կկայանա Բելգրադում ՝ դեկտեմբերի 12-18-ը: