Ավարտվեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլը։ Հայտնի դարձան փլեյ-օֆֆ փուլի բոլոր 16 թիմերի անունները։
Գերմանիան ու Իսպանիան ունեն 4 ներկայացուցիչ 1/8-րդ եզրափակիչում։ Իտալիան ու Անգլիան ներկայացված են 3 ակումբներով։ 1/8-ում են նաև ֆրանսիական ՊՍԺ-ն ու պորտուգալական «Պորտուն»։ Փլեյ-օֆֆ փուլ դուրս են եկել հետևյալ թիմերը․
«Ատալանտա»
«Աթլետիկո»
«Բարսելոնա»
«Բավարիա»
«Չելսի»
«Բորուսիա» Դորտմունդ
«Յուվենտուս»
«Լացիո»
«ՌԲ Լայպցիգ»
«Լիվերպուլ»
«Մանչեսթեր Սիթի»
«Բորուսիա» Մյունխենգլադբախ
«Պարի Սեն Ժերմեն»
«Պորտու»
«Ռեալ Մադրիդ»
«Սևիլիա»
Փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 14-ին։