«Ռեալի» ֆուտբոլիստները հատուկ կերպով չեն նշել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը, հաղորդում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան թիմի ֆուտբոլիստները հանդիպումից հետո ասել են.
«Մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք: Մենք տոնելու ոչինչ չունենք»:
Հիշեցնենք, որ «Ռեալը» առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ վաստակած 10 միավորով: