Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան որոշում է կայացրել կասեցնել հավաքական թիմերի մի քանի մարզիչների գործունեությունը՝ ՀՀ ավագ տարիքի պատանիների առաջնությունում ոչ սպորտային պահվածք դրսևորելու համար: Այս մասին հայտնում է ՀԲՖ ֆեյսբուքյան էջը:
«ՈՐՈՇՈՒՄ
Ս/թ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը Երևան քաղաքի Դինամո ՄՀԿ-ում տեղի ունեցավ բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների 2020թ ՀՀ առաջնությունը: Այդ ժամանակահատվածում մարզչին ոչ վայել պահվածք դրսևորելու համար առաջնության կարգապահական հանձնաժողովը որոշեց.
մարզիչներ՝
ՀՀ հավաքական թիմի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանի
Երիտասարդների ՀՀ հավաքական թիմի երկրորդ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի
Կանանց ՀՀ հավաքական թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Մելքոնյանի
Կրտսեր տարիքի պատանիների ՀՀ հավաքական թիմի ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի գործունեությունը կասեցնել մինչև ՀԲՖ-ի կարգապահական հանձնաժողովը որոշում կընդունի տեսաձայնագրությունը դիտելուց հետո:
Մրցաշարից անմիջապես հետո կասեցվել է նրանց մարզչական աշխատանքը հավաքական թիմերում՝ մինչ կարգապահական հանձնաժողովի որոշումը»,-ասված է հայտարարության մեջ: