Բրազիլացի հարձակվող Հալկը կարիերան կարող է շարունակել «Վուլվերհեմփթոնում», տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ անգլիական ակումբն արդեն սկսել է 34-ամյա հարձակվողի հետ բանակցությունները: Հալկը պատրարստ է աշխատավարձի 90%-ով կրճատման ՝ հանուն ԱՊԼ-ում խաղալու:
Հիշեցնենք, որ Հալկը 2016 թվականին էր «Զենիթից» տեղափոխվել չինական «Շանհայ», որտեղ էլ հանդես էր գալիս այս տարիների ընթացքում:
«Շանհայի» կազմում նա մասնակցել է 145 հանդիպման և դարձել է 76 գոլի ու 54 գոլային փոխանցման հեղինակ: