Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում հայտնի դարձան, թե որ թիմերն են պայքարը շարունակելու B խմբից։
«Ինտերը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Շախտյորին»։ Խաղն ավարտվեց 0-0 հաշվով։ «Ներաձուրիները» 6 միավորով եզրափակեցին B խմբի մրցաշարային աղյուսակը։ «Շախտյորը» նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր։
Խմբից պայքարը Չեմպիոնների լիգայում շարունակելու են «Ռեալն» ու «Բորուսիա» Մյունխենգլադբախը։