ԵԼ խմբային փուլի վերջին տուրում «Ռոման», որը նախորդ տուրում ձեռք էր բերել փլեյ-օֆֆի ուղեգիր, արտագնա խաղում 1:3 հաշվով պարտվեց Սոֆիայի ԲԿՄԱ-ին:
Հռոմեական թիմի կազմում միակ գոլը խփեց Միլանեսեն:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ:
Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց «Դանդոլկին» և 100 տոկոսանոց արդյունքով ավարտեց խմբային փուլը: Անգլիական թիմի կազմում աչքի ընկան Նկեիտան, Էլնենին, Ուիլոքն ու Բալոգունը:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ:
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Բայեր Լ.»-«Սլավիա Պրահա»՝ 3:0
«Բեեր Շևա»-«Նիս»՝ 1:0
«Լեխ Պոզնան»-«Ռեյջերս» ՝0:2
«Նապոլի»-«Ռեալ Սոսեդադ»՝ 1:1
ՊԱՕԿ-«Գրանադա»՝ 0:0
ՊՍՎ-«Օմոնիա»՝ 4:0
«Ռապիդ Վիեննա»-«Մոլդե»՝ 2:2
«Ռիեկա»-«ԱԶ Ալկմար»՝ 2:1
«Ստանդարտ»-«Բենֆիկա»՝ 2:2
«Յանգ Բոյզ»-«Կլուժ»՝ 2:1