«Տոտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կատակել է թիմի կիսապաշտպան Հյոն Մին Սոնի հետ մարզման ժամանակ:
Մարզման ընթացքում լոնդոնյան թիմի եզրային պաշտպան Բեն Դևիսը փոխանցում է կատարել հարավկորեացու ուղղությամբ, ով ցանկացել է այդ դրվագում դարպասապահի դեր կատարել: Սակայն Սոնը չի կարողացել որսալ գնդակը՝ այն բաց թողնելով:
«Կարիու՛ս»,-ասել է Բեյլը Սոնին՝ ծիծաղելով, փոխանցում է Daily Mail-ը:
Հիշեցնենք. որ 2018 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլի» դեմ խաղում Գարեթ Բեյլը դուբլ էր գրանցել: Կարիուսը այդ խաղում երկու սխալ էր թույլ տվել: Դրանցից մեկը Բեյլի հեռահար հարվածից հետո էր, իսկ մյուսում գերմանացին անհաջող նետեց գնդակը Կարիմ Բենզեմայի ուղղությամբ: