ՊՍԺ-«Իստամբուլ» խաղի պահեստային մրցավար Սեբաստիան Կոլցեսկուն բացատրել է իր խոսքերը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղի ընթացքում: Այդ մասին հայտնում է Getfootballnewsfrance-ը։
«Negru ռումիներեն նշանակում է «սեւ»: Ես ռասիստ չեմ », – ասել է Կոլցեսկուն՝ պատասխանելով հարձակվող Դեմբա Բայի խոսքերին, ով հարցրել էր.«Դուք երբեք չեք ասում «սպիտակ տղա»: Ինչո՞ւ ասացիք «այս սև տղան»:
Փարիզում, Չեմպիոնների լիգայի H խմբի վեցերորդ տուրի ՊՍԺ (Ֆրանսիա) – «Իստամբուլ Բաշաքշեհիր» (Թուրքիա) հանդիպումը, որը սպասարկում էին ռումինացի մրցավարները, ընդհատվեց 16-րդ րոպեին: Գլխավոր մրցավար Օվիդիու Հացեգանի որոշումներից մեկը բուռն արձագանք է առաջացրել թուրքական ակումբի պահեստայինների նստարանին:
Մրցավարը պարզաբանում խնդրեց օգնականից, մատնացույց անելով սենեգալցի Դեմբա Բային ՝ անվանելով նրան «նեգրու»: Ռումիներենից թարգմանված այս բառի իմաստներից մեկը «սև» է: Դրան արձագանքեց ամբողջ թիմը, այդ թվում ՝ մարզչի օգնական, Կամերունի հավաքականի նախկին խաղացող Պիեռ Վեբոն: Ըստ թուրքական ակումբի ՝ չորրորդ մրցավարը ռասիզմի հողի վրա վիրավորել է կամերունցուն:
Ռասիստական սկանդալի պատճառով ընդհատված Չեմպիոնների լիգայի ՊՍԺ (Ֆրանսիա) – «Իստամբուլ Բաշաքշեհիր» (Թուրքիա) հանդիպումը կկայանա այսօր․ խաղը կսպասարկեն այլ մրցավարներ, հաղորդում է ՈւԵՖԱ-ն: