Կայացել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2021/2022 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվեց 13-րդ խմբում: Մրցակիցներն են Անգլիայի, Սլովակիայի և Բելառուսի հավաքականները։
Հանդիպումների անցկացման վայրը և հստակ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: