Կայացել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2021/2022 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է 11-րդ խմբում: Մրցակիցներն են Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները։
Հանդիպումների անցկացման վայրը և հստակ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: