«ՎՖԱ» ստադիոնում կայացավ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի և առաջնության առաջին կեսի վերջին՝ «Լոռի»-«Շիրակ» հանդիպումը (2-1):
Առաջին խաղակեսի 18-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պավել Օսիպովը: Երկրորդ խաղակեսի 48-րդ րոպեին Ռուդիկ Մկրտչյանը հավասարեցրեց հանդիպման հաշիվը:
Ընդամենը մեկ րոպե անց Ալմոգ Օհայոն հաշվի մեջ կրկին առաջ մղեց «Լոռիին»:
64-րդ րոպեին Գյումրին ներկայացնող ակումբը Արտյոմ Միքայելյանը տուգանայինից կատարած հարվածով հավասարացրեց հաշիվը:
85-րդ րոպեին Արամ Քոչարյանը հաղթանակ պարգևեց «Լոռիին»:
Հիշեցնենք, որ «Լոռին» վաստակել է 17 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: «Շիրակն» իր ակտիվում ունի 2 միավոր և գտնվում է 9-րդ դիրքում: