Միջազգային օլիմպիական կոմիտեն ժամանակավորապես կասեցրել է Բելառուսի օլիմպիական կոմիտեի աշխատակիցների և երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գործունեությունը միության շրջանում, տեղեկացնում է Коммерсантъ-ը:
ՄՕԿ-ը նման որոշումը բացատրել է այն հանգամանքով, որ Բելառուսի ղեկավարությունը պատշաճ կերպով իր մարզիկներին չի պաշտպանել քաղաքական հետապնդումներից: Այս մասին հայտարարել է միության նախագահ Տոմաս Բախը:
Նրա խոսքով, նման գործելաոճը հակասում է Միջազգային օլիմպիական կոմիտեի արժեքներին:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերին ներկա չի գտնվի նաև Լուկաշենկոյի որդին ՝ Վիկտոր Լուկաշենկոն, ով հանդիսանում է ԲՕԿ փոխնախագահ:
ՄՕԿ-ը նաև արգելափակել է ԲՕԿ-ին մատուցվելիք բոլոր ֆինանսական վճարները:
Բելառուս պաշտոնյաների փոխարեն, միությունն այդ գումարները փոխանցել է այդ երկիրը ներկայացնող մարզիկներին:
Հավելենք, որ այս տարի կայացած Բելառուսի նախագահի ընտրություններում, Լուկաշենկոն հաղթող ճանաչվեց, ինչը երկրում մեծ դժգոհությունների առիթ հանդիսացավ: