Բունդեսլիգայի 10-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ ընդունեց «Աուգսբուրգին» (3-1):
Տանտերերի կազմում գոլերը հեղինակեցին ՝ Ֆլորիան Գրլիլիշը (2) և Իլաս Բեդուն: «Աուգսբուրգի» միակ գնդակի հեղինակ դարձավ Դանիել Կալիջուրին:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հայտավորված չէր խաղին՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով:
«Հոֆենհայմն» իր ակտիվում ունի 12 միավոր և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: