«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Մարսելի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում կայանալիք հանդիպման մասին։
«Մենք խաղալու ենք հաղթանակի համար։ Ես չեմ զբաղվում կազմի ռոտացիայով, ես ֆուտբոլիստներին հասցնում եմ լավագույն վիճակի ու որոշում եմ, թե ինչպիսի կազմ է պետք ընտրել տվյալ խաղում։
«Մարսելին» պետք է հայտնվել Եվրոպա լիգայում, սակայն մեզ նույնպես հաղթանակ է պետք։ Հեղինակության հարցն է»,-Գվարդիոլայի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Ման Սիթի» — «Մարսել» խաղը կայանալու է վաղը։