Բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Վիվիան Աուբենաուֆը ձերբակալվել է՝ ամուսնու՝ Թոմասի սպանության մեջ կասկածանքով: Այս մասին հայտնում է Daily Mail բրիտանական հրատարակությունը:
Բրազիլուհի Աուբենաուֆը, ով բնակվում է Շվեյցարիայում, մեղադրվում է իր 66-ամյա ամուսնուն՝ Թոմասին ծեծելու մեջ, հոկտեմբերի 19-ին, Des Alpes ռեստորանում: Մարզիկը ձերբակալվել է այս շաբաթ: Նրա ամուսինը մահացել է «դաժան ծեծի» արդյունքում:
Մարդիկ, ովքեր ճանաչում էին մարզուհուն, ասում էին, որ նա կռվում էր նաև ռինգից դուրս, երբ կորցնում էր համբերությունը: