Լա լիգայի 12-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Կադիսին»:
Կատալոնական ակումբը մեկնարկային 10 տուրերից հետո վաստակել է 14 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
Սա ակումբի վատագույն ցուցանիշն է 1987 թվականից ի վեր, երբ «Բարսելոնան» 10 տուրերից հետո իր ակտիվում ուներ 13 միավոր:
Հավելենք, որ վերջին անգամ «Կադիսը» «կապտանռնագույններին» հաղթել էր 1991 թվականին (0-4):