Բասկետբոլի ազգային ասոցիացիան պաշտոնական կայքում հրապարակել է 2020/21 կանոնավոր առաջնության առաջին կեսի հանդիպումների ժամանակացույցը:
NBA-ի նոր մրցաշրջանը մեկնարկում է դեկտեմբերի 22-ին, առաջին խաղաշրջանն ավարտվում է մարտի 4-ին: Այս ընթացքում թիմերը կանցկացնեն 37-38 հանդիպում:
Նշվում է, որ մրցաշրջանի երկրորդ կեսի ժամանակացույցը (մարտի 11 — մայիսի 16) կհրապարակվի մինչ կանոնավոր մրցաշրջանի առաջին մասի ավարտը:
Հիշեցնենք, որ մրցաշրջանը կմեկնարկի «Բրուքլին Նեթս» — «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» և «Լոս Անջելես Լեյքերս» — «Լոս Անջելես Կլիպերս» խաղերով: Մինչմրցաշջրանային խաղերը կշարունակվեն դեկտեմբերի 11-ից 19-ը: