Մադրիդի «Ռեալը» սկսել է բանակցությունները «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, տեղեկացնում է Sport.es-ը:
Նշվում է, որ Պոչետինոն ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն է:
Ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վրա բավական մեծ ճնշում կա «Արքայական ակումբում», քանի որ թիմի ցուցադրած արդյունքները չեն գոհացնում «Ռեալի» ղեկավարությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբի լեգենդ Ռաուլը, ով այժմ մարզում է Լա լիգայի չեմպիոնների երիտասարդական թիմը, կարող է փոխարինել ֆրանսիացի մասնագետին: