Ֆրանսիական «Նիցան» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրային, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Վիեյրային կփոխարինի նրա օգնականը՝ Ադրիան Ուրսեյեն:
Նշվում է, որ Եվրոպա լիգայում «Բայերից» կրած պարտությունը, համբերության վերջին կաթիլն էր ակումբի ղեկավարների համար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի նախկին անդամը «Նիցան» գլխավորել էր 2018 թվականին:
Հավելենք, որ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում «Նիցան» զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: