Դեկտեմբերի 6-ին նախատեսված VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Ուրարտու» — «Արարատ» հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հաղորդում է «Արարատի» ֆեյսբուքյան էջը:
Պատճառն այն է, որ «Ուրարտուն» ՀՖՖ-ին գրություն է ուղարկել թիմի կազմում 5 ֆուտբոլիստների կորոնավիրուսի դրական թեսթի արդյունքների մասին:
Այսպիսով, «Արարատի» հաջորդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին՝ «Վանի» դեմ: