Ֆրանսիական «Նիցան» մտադիր է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրային, տեղեկացնում է RMC Sport-ը:
Նշվում է, որ Եվրոպա լիգայում «Բայերից» կրած պարտությունը, համբերության վերջին կաթիլն էր ակումբի ղեկավարների համար: Վիեյրայի հեռացման մասին պաշտոնապես հայտարարվելու է առաջիկա ժամերի ընթացքում:
Հիշեցնենք, որ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում «Նիցան» զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: