«Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը վնասվածք է ստացել։
«Արքայական» ակումբի հարձակվողը մկանային վնասվածք ունի ու դուրս է մնացել շարքից 2 շաբաթով, հաղորդում է ABC Deportes-ը։
«Սևիլիայի» դեմ խաղի հայտացուցակից դուրս է մնացել նաև Լուկա Յովիչը, ով կորոնավիրուսից ապաքինվելուց հետո ընդամենը 2 մարզման է մասնակցել։