Դեկտեմբերի 12-ին կայանալիք AIBA-ի նախագահի ընտրություններում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պաշտպանելու է Ումար Կրեմլյովի թեկնածությունը: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
38-ամյա Կրեմլյովն այժմ զբաղեցնում է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչպես նաև EUBC գործկոմի անդամ է:
Նշենք, որ AIBA-ի նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու: