«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա լիգայի 12-րդ տուրի «Սևիլիայի» դեմ հանդիպմանն ընդառաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Մենք գիտենք, թե ինչ իրավիճակում ենք և ուզում ենք մրցակցել։ Սա մեկ այլ հնարավորություն է էջը թերթելու համար, և ես վստահում եմ իմ խաղացողներին։ Ես գիտեմ, որ իրավիճակը բարդ է։ Մենք ունեցել ենք այսպիսի պահեր մի քանի անգամ։
Ամենակարևորը վաղը միավորներ վաստակելն է «Սևիլիայի» դեմ խաղում։ Մեզ մեծ հանդիպում է սպասվում շատ լավ մրցակցի դեմ, ու մենք սիրում ենք նման խաղերը։
Ես գիտեմ, որ ունեմ ակումբի աջակցությունը։ Ես չեմ կարող ուրախ լինել, երբ մենք պարտվում ենք, բայց նաև գիտեմ, թե որտեղ ենք մենք հիմա»,-Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն։
«Սևիլիա» — «Ռեալ» խաղը կկայանա վաղը ու կսկսվի Երևանի ժամանակով 19։15-ին։