Դեկտեմբերի 4-ին կայացան Արցախյան հերոսների հիշատակին նվիրված մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները։ Վալերի Ալեքսանյանի գլխավորած «Ուրարտու-2006-1»-ը ուժերը չափեց «Արարատ-Արմենիա-2006» թիմի հետ ու առավելության հասնելով 3-0 հաշվով՝ իր տեղն ապահովեց եզրափակչում։ Այս մասին հայտնում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Գագիկ Պետրոսյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Դավիթ Ղիասյանը։
Կիսաեզրափակչի մյուս՝ «Փյունիկ-2006-1» — «Միկա-2006» խաղում հաղթող ճանաչվեց «Փյունիկի» պատանեկան թիմը, որի հետ էլ «Ուրարտու-2006-1»-ը հանդիպելու է եզրափակչում դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10։00-ին։