«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մյուս տարի կտեղափոխվի ՊՍԺ: Այս մասին տեղեկացնում է RMC Sport-ի լրագրող Դանիել Ռիոլոն:
«Մեսսին մյուս տարի կտեղափոխվի ՊՍԺ: Այո, չեմ կատակում: Մյուս տարի Մեսսին ՊՍԺ-ում կլինի»,- ասել է Ռիոլոն RMC Sport-ի եթերում:
Մեսսին հունվարի 1-ից կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ: Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է ամռանը: