ՖԻԴԵ-ն հրապարակել է դեկտեմբեր ամսվա լավագույն շախմատիստների դասակարգման աղյուսակը։ Գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է իր տեղը և շարունակում է մնալ 6-րդ հորիզոնականում։
Հայաստանցի շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, Հրանտ Մելքումյանը` 78-րդը, Կարեն Գրիգորյանը` 96-րդը:
Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է:
Կանանց ցանկը գլխավորում է չինուհի Հու Յիֆանը։ Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը 57-րդն է, Աննա Սարգսյանը ՝ 59-րդը, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 73-րդը։