«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը հայտնել է, որ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ հանդիպումը:
«Մարկուսն ուսի հետ կապված խնդիրներ ունի: Հուսով եմ, որ նա ժամանակ կունենա վերականգնվելու «Վեսթ Հեմի» դեմ խաղի համար, բայց մենք դրանում վստահ չենք»,-Սուլշերի խոսքերն է մեջբերում Daily Star-ը:
«Վեսթ Հեմ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: