«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է գլխավորել «Պարի Սեն Ժերմենը»,-այս մասին հաղորդում է talkSPORT- ը:
Ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանից հետո Տուխելը կհեռանա փարիզյան թիմից: Նշվում, որ Փարիզը Պոչետինոյի երազանքների քաղաքներից է, և արգենտինացին պատրաստ է մարզչական պաշտոն ստանձնել փարիզյան թիմում:
Վերջերս խոսակցություններ կային այն մասին, որ Պոչետինոն կարող է փոխարինել Գվարդիոլային «Մանչեսթեր Սիթիում»: