«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը այսօր ներկա է եղել թիմի մարզմանն ու հանդիպել ֆուտբոլիստների ու մարզչական շտաբի հետ, տեղեկացնում է El Chiringuito-ի լրագրող Խոսե Լուիս Սանչեսը։
Ֆուտբոլիստներն ու մարզիչն ասել են նախագահին, որ վստահ են ստեղծված իրավիճակում։ Զիդանն ասել է․ «Ես վստահ եմ, որ մենք շատ լավ ենք խաղալու առաջիկա խաղերում»։
Խաղացողները ևս խոստացել են ակումբի նախագահին, որ իրենք վստահ ու հանգիստ են լինելու դաշտում և շարունակելու են պայքարել յուրաքանչյուր տիտղոսի համար։
Հիշեցնենք, որ «Շախտյորի» դեմ ՉԼ-ի խմբային փուլի 5-րդ տուրի պարտությունից հետո կային տեղեկություններ, որ Զիդանը կարող է հեռացվել։ Փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար ՉԼ խմբային փուլի վերջին տուրում «Ռեալին» հաղթանակ է պետք «Բորուսիա» Մ․-ի հետ տնային խաղում։ «Արքայական» ակումբը կարող է փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել նաև այն դեպքում, եթե «Շախտյորը» պարտվի «Ինտերին», իսկ Մադրիդում գրանցվի ոչ-ոքի։