ՉԼ-ի 5-րդ տուրի H խմբի շրջանակում, «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց ՊՍժ-ին (1-3):
Հանդիպման հաշիվը բացեցին փարիզյան ակումբի ֆուտբոլիստները: 6-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Նեյմարը:
ՄՅՈւ-ի կազմում պատասխան գնդակը 32-րդ րոպեին խփեց Մարկուս Ռեշֆորդը:
69-րդ րոպեին Մարկինյոսը Ֆրանսիայի չեմպիոններին կրկին առաջ մղեց հաշվի մեջ:
Րոպեներ անց, ՄՅՈւ-ի կիսապաշտպան Ֆրեդը հեռացվեց խաղադաշտից ՝ իր թիմին թողնելով տասը ֆուտբոլիստներով:
Ավելացված ժամանակում էլ Նեյմարը երրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը:
Խմբի մյուս դիմակայությունում «Լայպցիգը» դժվարին հաղթանակ տարավ «Իստամբուլի» նկատմամբ (3-4):