ՉԼ խմբային փուլի նախավերջին տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆերենցվարոշի» դարպասը:
Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Գրիզմանը, Բրայթուայթն ու Դեմբելեն:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ:
Խմբի մյուս խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց Կիևի «Դինամոյի» դարպասը: Տանտերերի կազմում աչքի ընկան Կիեզան, Ռոնալդուն և Մորատան:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ:
Խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ «Բարսելոնան» ունի 15, իսկ «Յուվենտուսը»՝ 12 միավոր: «Դինամոն» ու «Ֆերենցվարոշը» ունեն մեկական միավոր;