«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան բարձր է գնահատել իր խաղընկերոջ՝ Կրիշտիանու Ռոնալդուի հերթական նվաճումը։ Պորտուգալացին խփեց կարիերայի 750-րդ գոլը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Դինամո Կիևի» հետ մրցավեճում։
«Դու կարող ես միայն նայել նրան, հիանալ նրանով ու սովորել նրանից։ 750 գոլը անհավանական է։ Ուրիշները պետք է 20 կարիերա անցկացնեն, որպեսզի հասնեն նման ցուցանիշի։
Մենք հաճույք ենք ստանում նրա կողքին աշխատելիս։ Ռոնալդուի կողքին ամեն օրը նվեր է մեզ։
Սա լավ օր էր։ Ռոնալդուն շատ է սիրում այսպիսի խաղեր։ Դա անգամ պետք չէ բացատրել։ Կարծում եմ՝ այս մարզադաշտում Ռոնալդուն մտավ պատմության մեջ։ Մենք հույս ունենք, որ այսպիսի բան դարձյալ տեղի կունենա», – ասել է Մորատան Esporte Interativo-ի հետ զրույցում։