Կոնֆերենցիայի լիգայի խաղարկության եզրափակիչը տեղի կունենա Տիրանայում (Ալբանիա): Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
2021/22 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 25-ին:
Հիշեցնենք, որ Կոնֆերենցիայի լիգայի մրցաշարն իր ուժով երրորդն է Եվրոպայում: Դրա հաղթողը իրավունք կստանա մասնակցել Եվրոպա լիգայի մրցաշարին: