Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ ցանկություն ունի նույն թիմում լինել հարձակվող Լեո Մեսսիի հետ:
«Շատ եմ ցանկանում կրկին խաղալ Մեսսիի հետ նույն թիմում, որպեսզի հաճույք ստանամ խաղադաշտում: Կանեմ ամեն ինչ, որ հաջորդ մրցաշրջանում դա իրականանա»,-բրազիլացու խոսքերն է փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, 28-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես է եկել 2013-2018 թվականներին: