«Բարսելոնան» սկսել է բանակցությունները թիմի կիսապաշտպան Ուսման Դեմբելեի հետ նոր պայմանագրի շուրջ։
Կատալոնական ակումբը տեղյակ է ֆրանսիացի ֆուտբոլիստի նկատմամբ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունից, բայց վստահ է, որ Դեմբելեն նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ։ Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականին։
Կողմերի միջև բանակցություններն ընթանում են արդեն մի քանի շաբաթ, հաղորդում է ESPN։
Անցած տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յունայթեդը» փորձում էր վարձակալել Դեմբելեին հետագայում տրանսֆերը գնելու իրավունքով, սակայն ֆրանսիացին չէր ցանկանում հեռանալ «Բարսելոնայից», քանի որ ցանկանում է հաջողության հասնել Կատալոնիայի մայրաքաղաքում։
«Բարսելոնայի» հանդերձարանից աղբյուրը տեղեկացնում է, որ Դեմբելեն անում է այն ամենը, ինչ պահանջում է նրանից մարզչական շտաբը։ Հենց այդ պատճառով է կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ֆուտբոլիստին շատ խաղաժամանակ տալիս։
Հիշեցնենք, որ Դեմբելեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2017 թվականին։ Նա տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիայից» 105 միլիոն եվրոյի դիմաց։
Դեմբելեն Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 7 խաղի է մասնակցել ու 1 գոլ խփել։