«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ՉԼ 5-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղի (1-1) մասին։
«Շատ գոհ եմ արդյունքից։ Երկրորդ կեսում ուզում էինք փոխել խաղի ընթացքը։ Շնորհիվ Թոմաս Մյուլերի ու Սերժ Գնաբրի դաշտ դուրս գալու խաղի դինամիկան ավելացավ։
Ուրախ եմ մեր երիտասարդ խաղացողների համար, որոնք լավ արեցին իրենց գործը։ Ստացված երեկո էր, որից կարող ենք շատ եզրակացություններ անել»,-Ֆլիկի խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի կայքը։