Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ռեալը» 0-2 հաշվով պարտվեց Դոնեցկի «Շախտյորին»:
Մադրիդցիները մրցաշարում հանդես գալուց ի վեր առաջին անգամ են խմբային փուլի 5 տուրերի արդյունքում 9 գոլ բաց թողում: Այս մասին գրում է Opta-ն:
Ավելի վաղ ՉԼ ընթացիկ խաղարկությունում «Արքայական ակումբը» երկու անգամ հաղթել էր «Ինտերին» (2-0, 3-2), ոչ-ոքի խաղացել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ (2-2) ու զիջել «Շախտյորին» (2-3):