ՉԼ խմբային փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Բավարիայի» հետ: 26-րդ րոպեին Ժոաու Ֆելիքսը առաջ մղեց տանտերերին: Հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Մյուլերը խփեց պատասխան գոլը:
Մյունխենյան թիմը 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճել էր նախորդ տուրում: «Ատլետիկոն» 6 միավորով 2-րդն է, իսկ 3-րդ տեղում ընթացող Զալցբուրգի «Ռեդ Բուլն» ունի 4 միավոր:
Տեսանյութն՝ այստեղ: