Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, որը հեռացել էր Ղազախստանի առաջնությունը ներկայացնող Կարագանդայի «Շախտյորից», մտածում է Ռուսաստան վերադառնալու մասին։
«Այո, ես իսկապես հեռացել եմ Կարագանդայի «Շախտյորից»։ Ակումբի հետ պայմանագիրս ավարտվել է ու այս պահին ես ազատ գործակալի կարգավիճակ ունեմ։ Ապագայի հետ կապված դեռ հստակություն չկա։ Գուցե վերադառնամ Ռուսաստան։ Տեսնենք՝ ինչպես կդասավորվի»,- ասել է Յուրչենկոն Sport24-ի հետ զրույցում։