Կոլումբիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FCF) հաղորդել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Կառլուշ Կեյրուշին հեռացնելու մասին:
67-ամյա պորտուգալացին հեռացվել է այսօր: Նա գրեթե երկու տարի է ինչ գլխավորում էր հավաքականը:
Կեյրուշը Կոլումբիայի հավաքականի ղեկին 18 խաղ է անցկացրել, որից 9-ում հաղթանակ է տարել, 4-ը ավարտել ոչ-ոքի և կրել 5 պարտություն:
Նոյեմբերի 18-ին կոլումբիացիները 1-6 հաշվով արտագնա խաղում պարտվել էր Էկվադորին ու Հարավային Ամերիկայի` ԱԱ-2022-ի որակավորման փուլի 7-րդ տեղում է: