«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է ՉԼ 5-րդ տուրում Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ տարած 3-2 հաշվով հաղթանակի մասին:
«Ինչպես արդեն ասել եմ` ես 25 խաղացողներից մեկն եմ: Այստեղ ինձնից շատ ավելի փորձառու խաղացողներ կան: Ուզում եմ թիմին օգնել հաղթել. դա այն է, ինչ ես անում եմ յուրաքանչյուր մարզման ու յուրաքանչյուր խաղի: Ուզում եմ օգնել «Ինտերին»:
Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ այս տղաների հետ, սա իմ կարիերայի լավագույն կես տարին է, ինչի համար շնորհակալ եմ մարզչին, անձնակազմին ու թիմակիցներիս:
Խաղի ելքը պիտի ավելի վաղ վճռեինք: Բայց պետք չէ բացասական լինել, մենք երիտասարդ շատ խաղացողներ ունենք ու կատարելագործվում ենք»,-Լուկակուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: