Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը դեկտեմբերի 3-ին կանցկացնի իր հերթական մենամարտը: Այս մասին հաղորդում է Punch Boxing Armenia ֆեյսբուքյան էջը:
Լոս Անջելեսում կայանալիք բռնցքամարտի շոուի երեկոյի ընթացքում՝ Punch Boxing Promotion-ի կազմակերպած մենամարտում Երիցյանի մրցակիցը կլինի մեքսիկացի Մահորնի Մոնտեսը: 31-ամյա փորձառու բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 46 մենամարտ, որոնցից 36-ում հաղթել է: Երիցյանը, հիշեցնենք, անցկացրած բոլոր 13 մենամարտերում հաղթանակ է տարել:
Միջին քաշային կարգում Գոռ Երիցյանի ու Մահորնի Մոնտեսի մենամարտը կլինի 8 ռաունդանոց: