Հայ մասնագետ Արամ Ոսկանյանն այս մրցաշրջանում գլխավորել է «Աթիրաուն» և անմիջապես ակումբը վերադարձել է Պրեմիեր լիգա: KazFootball.kz-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում նավթագործների մարզիչը խոսել է անցած առաջնության և ապագայի ծրագրերի մասին:
— Շնորհավորում ենք Պրեմիեր լիգա վերադառնալու առթիվ: Առաջին լիգայի ներկայիս ձևաչա՞փը թույլ տվեց հեշտությամբ հաղթահարել մրցաշրջանն ու վերադառնալ բարձրագույն դիվիզիոն:
— Շնորհակալություն։ Համաճարակի պատճառով Պրեմիեր լիգայում նույնպես ձևաչափը փոխվեց: Սա իմ աշխատանքային առաջին տարին էր Ղազախստանում: Եթե թիմը շատ խաղեր ունենար, ապա ինչ-որ բան փոխելու շատ հնարավորություններ կլինեին: Բոլոր խաղերը խաղացինք երեք օր անց: Հանդիպումների միջև անհրաժեշտ էր ժամանակ ունենալ վերլուծելինչպես մեր խաղը, այնպես էլ մեր մրցակցինը: Տրիբունաներում բավարար քանակությամբ երկրպագուներ չկային: Չնայած սոցիալական ցանցերում մենք զգում էինք նրանց աջակցությունը: Քննադատություն էլ կար, բայց դա նորմալ է: Նրանց հետ ավելի հեշտ կլիներ մարզադաշտում: Ցանկանում եմ շնորհավորել երկրպագուներին Պրեմիեր լիգա վերադառնալու կապակցությամբ:
— Առաջնության ավարտին դուք դեռ Ղազախստանում եք: Ձեզ հետ պայմանագիրը երկարացվա՞ծ է հաջորդ մրցաշրջանի համար:
— Մինչ ես պայմանագիր ունեմ, շարունակում եմ աշխատել և մնալ Ղազախստանում: Առաջարկ կա, կա իմ կարծիքը: Առաջարկը, այսպես ասած, քննարկման փուլում է:
— Ի՞նչ խնդիրներ են դրվել հաջորդ մրցաշրջանի համար:
— Առայժմ կոնկրետ առաջդրանք չկա: Պրեմիեր լիգան վերջերս ավարտվեց, պետք է հստակեցնենք շատ պահեր:
— Եթե շարունակեք աշխատել, որքանո՞վ կփոխվի կազմը: Ձեր հայրենակիցները շա՞տ կլինեն:
— Այժմ կարող եք դիտարկել Բելառուսի և Ռուսաստանի ֆուտբոլիստների տարբերակները, ովքեր նույնպես լեգեոներ չեն համարվում: Ինձ համար գլխավորն այն է, որ խաղացողը պրոֆեսիոնալ լինի, խաղա և օգուտ տա թիմին: Եվ, իհարկե, շատ սաներ ունեմ: Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումներին Վրաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի դեմ իմ վեց ֆուտբոլիստներ, այդ թվում `Տիգրան Բարսեղյանը, խաղում էին նրա կազմում: Գլխավորն այն է, որ խաղացողը համապատասխանի այն խնդրին, որը ղեկավարությունը կդնի իմ առջև և կօգնի այն կատարել:
— Տելեգրամ ալիքներից մեկում Էլդոս Ախմետովի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու վերաբերյալ լուր կար: Արդեն պայմանավորվածություններ ունե՞ք խաղացողների հետ:
— Մինչ այժմ մենք ոչ մեկի հետ բանակցություններ չենք վարել:
— Մարզչական շտաբում փոփոխություններ կլինե՞ն:
— Ես շատ լավ շտաբ ունեմ, բայց պետք է այն ավելացնել: Ես ոչ ոքի չեմ ուզում փոխել, այլ ունիվերսալ մասնագետ ավելացնել: Ժամանակակից ֆուտբոլը լավ մարզչական թիմ է պահանջում:
— Նոյեմբերի 30-ին ավարտվեց Պրեմիեր լիգայի մրցաշրջանը: Որքանո՞վ է արդարացի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը:
— Հոկտեմբերի սկզբին ես հարցազրույցներից մեկում նշել էի, որ «Կայրաթը» չեմպիոնության հավակնորդ է: «Տոբոլի» խաղից երևում է, որ թիմը մեծ առաջընթաց է գրանցել, հատկապես մրցաշրջանի վերջնամասում: «Աստանայում» փոփոխություններ շատ եղան, այդ պատճառով էլ, կարծում եմ՝ երրորդ տեղը տրամաբանական է:
-Պրեմիեր լիգայի հաջորդ մրցաշրջանում Ձեր թիմի համար, ո՞ր հորիզոնականը զբաղեցնելը կլինի հաջողություն:
— Տեղ զբաղեցնելը մրցաշարային աղյուսակի միջին հատվածում՝ արժանի և վստահ խաղով: Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվել: Ուզում եմ ձևավորել ամուր թիմ, որն արժանի խաղ կցուցադրի»: