Օլիմպիական խաղերի բռնցքամարտի եվրոպական որակավորման մրցաշարը, որն ընդհատվել էր 2020 թվականի ապրիլին, վերսկսվելու է 2021 թվականի նույն ամսին: Այս ամսին տեղեկացնում է Inside the Games-ը:
Տղամարդկանց 8 և կանանց 5 քաշային կարգերի մենամարտերը շարունակվելու են 2021-ի ապրիլի 22-ից 26-ը:
Մրցաշարին մասնակցելու են 176 մարզիկներ, որոնք խաղարկելու են 50 օլիմպիական ուղեգրեր:
Հիշեցնենք, որ Լոնդոնում կայանալիք վարկանշային մրցաշարին մասնակցելու իրավունք է նվաճել Հայաստանը ներկայացնող Կորյուն Սողոմոնյանը (52 կգ):