«Բետիսի» պաշտպան Աիսա Մանդին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկոյում»:
Նշվում է, որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անձամբ է հետաքրքրված փորձառու պաշտպանի ծառայություններով:
29-ամյա ալժիրցու տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Մանդին Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: